
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ կրթության տեսչական մարմնի ղեկավարը նոր տեղակալ ունի։
Ըստ ԿԳՄՍՆ-ի՝ Ռաիսա Գալստյանը 2008 թ. հոկտեմբերի 15-ին արտամրցութային կարգով նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետի տեղակալի պաշտոնում, իսկ 2018 թվականից մինչև օրս ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն է և կրկին վերանշանակվել է նույն պաշտոնում: