
4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի կենտրոնական հատվածում՝ ավելի քան 1 միլիոն բնակչություն ունեցող Կայսերի (Կեսարիա) քաղաքից 14 կմ հեռավորության վրա, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Կայսերի քաղաքից 14 կիլոմետր հարավ-արևմուտք։ Օջախը հինգ կիլոմետր խորության վրա է։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։