Արցախի առողջապահության նախարարության տվյալներով՝ Ադրբեջանի կողմից շրջափակման ընթացքում Արցախի ծննդատներում արդեն ծնվել է 300 երեխա։
Ադրբեջանական կողմի ահաբեկչական վարքագծի պատճառով նորածին երեխաներն ու նրանց մայրիկներն ամեն օր առերեսվում են լուրջ խնդիրների հետ՝ կապված մանկական սննդի, տակդիրների, դեղորայքի եւ այլ առաջին անհրաժեշտության պարագաների պակասի հետ։
Փետրվարի 24-ից 26-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 14 հիվանդ տեղափոխվել է Հայաստան։
17 բուժառու, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել էին ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։
Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը շարունակում է իրականացվել բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ։
Փետրվարի 26-ի դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 127 հիվանդ:
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել. ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի բացման պահանջով որոշման վերաբերյալ հայտարարարության մեջ, որը տարածվել էր փետրվարի 24-ին, մասնավորապես ասված է. «Ողջունում ենք ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը՝ Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոց կիրառելու մասին, որը պարտավորեցնում է վերջինիս ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղություններով ապահովելու համար։
Կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմնի որոշման անհապաղ եւ անվերապահ իրականացումը։ Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում, որ միջազգային մակարդակով համակարգված եւ հանգամանալից դիտարկվի Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի իրավունքները զանգվածաբար ոտնահարող քաղաքականությունից արցախցիների իրավական պաշտպանության հարցը»։
Օրվա վիճակագրական թարմացումներ
2 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային եւ վերակենդանացման բաժանմունքներում:
6 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
Արդեն 300 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 730 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 127 հիվանդ համապատասխան բուժում ստանալու համար։
755 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։
Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5,100 մարդ կորցրել է աշխատանքը եւ եկամտի աղբյուրը։
Ավելի քան 30,800 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմատակարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:
Կարեւոր փաստեր
Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները եւ կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ եւ բավարար միջոցները վերացնելու շրջափակումը։ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը (Հաագա) քննարկել է այն Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում եւ պարտավորեցրել Ադրբեջանին ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Եվրոպական խորհրդարանում Արցախի շրջափակման հումանիտար հետեւանքների մասին բանաձեւ է ընդունվել։
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
««Ժողովուրդ» խմբագրություն» ՍՊԸ, 2022թ. տարեկան հաշվետվություն
ԵԿԱՄՈՒՏ
այդ թվում՝
թերթեր՝ 5 675 360 (հինգ միլիոն վեց հարյուր յոթանասուն հինգ հազար երեք հարյուր վաթսուն դրամ),
գովազդ՝ 31 817 417 (երեսուն մեկ միլիոն ութ հարյուր տասնյոթ հազար չորս հարյուր տասնյոթ դրամ):
ԾԱԽՍԵՐ՝
այդ թվում՝
տպագրական ծախս՝ 6 608 500 (վեց միլիոն վեց հարյուր ութ հազար հինգ հարյուր դրամ),
աշխատավարձ՝ 29 450 294 (քսանինն միլիոն չորս հարյուր հիսուն հազար երկու հարյուր իննսուն չորս դրամ),
այլ ծախսեր՝ 4 785 561 (չորս միլիոն յոթ հարյուր ութսուն հինգ հազար հինգ հարյուր վաթսուն մեկ դրամ):
ՀԱՐԿԵՐ՝
եկամտահարկ՝ 5 732 192 (հինգ միլիոն յոթ հարյուր երեսուն երկու հազար հարյուր իննսուն երկու դրամ)
շրջ. հարկ՝ 1 675 998 (մեկ միլիոն վեց հարյուր յոթանասուն հինգ հազար ինը հարյուր իննսուն ութ դրամ),
սոց. վճար՝ 1 002 679 (մեկ միլիոն երկու հազար վեց հարյուր յոթանասուն ինը դրամ),
դրոշմանիշ՝ 465 000 (չորս հարյուր վաթսուն հինգ հազար):
ՏՈՒԳԱՆՎԵԼ ԵՆ 2-ՐԴ ԱՆԳԱՄ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շարունակում է ուսումնասիրել արտասահմանից ՀՀ առաքման ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների վարքագիծը:
Ուսումնասիրության արդյունքում «Հայփոստ» ՓԲԸ եւ ««Հայփոստ Յու Էս Էյ Քորպ» կորպորացիա» անձանց խմբի (Ber-Ber ծառայություն), «Վայլդբերրիզ» ՍՊԸ-ի եւ «Էյջ 2 Էյջ» ՍՊԸ-ի վերաբերյալ հարուցվել են վարույթներ՝ առաքումների ժամկետների առնչությամբ կատարված հրապարակումների միջոցով հասարակության մոլորեցման դրսեւորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներով: Արդյունքում Ber-Ber ծառայությունը եւս մեկ անգամ տուգանվել է:
«Էյջ 2 Էյջ» ՍՊԸ-ն ընդունել է իրեն վերագրվող իրավախախտման փաստը եւ միջնորդել կիրառել արագացված վարույթ։
«Վայլդբերրիզ» եւ «Էյջ 2 Էյջ» ՍՊԸ-ների վերաբերյալ հարուցված վարույթները դեռեւս շարունակվում են։ Բացի այդ, հանձնաժողովի կողմից պահանջված տեղեկատվությունը չտրամադրելու համար «Վայլդբերրիզ» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել է 13 497 160 ՀՀ դրամի չափով տուգանք։
Հիշեցնենք, որ հանձնաժողովը 2022 թվականի նոյեմբերին ընդհանուր շուրջ 83 մլն դրամի տուգանք էր կիրառել «Գլոբալ շիփփինգ» ՍՊԸ-ի (Globbing), «Օնէքս» ՍՊԸ-ի (ONEX), «Հայփոստ» ՓԲԸ եւ ««Հայփոստ Յու Էս Էյ Քորպ» կորպորացիա» անձանց խմբի (Ber-Ber ծառայություն) նկատմամբ: