
Այս իշխանությունները, Արցախը զոհաբերելով, իրենց կարծիքով փորձում են փրկել Հայաստանը: Լրագրողների հետ զրույցում նման դիտարկում է արել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով ArmLur.am-ի հարցին՝ ինչպե՞ս է գնահատում գործող իշխանությունների հայտարարություններն առ այն, որ պատրաստվում են Արցախի հարցը տարանջատել հայ-ադրբեջանական բանակցություններից.
«Այս իշխանությունները որքան էլ փորձեն ստեղծված իրավիճակը ներկայացնեցնել որպես բանակցային հմտություն կամ քաղաքականություն, դա իրականությանը չի համապատասխանում»,-ասում է երրորդ նախագահը:
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան