
Այսօր՝ մարտի 7-ին, տեղի ունեցավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսը: Գիրքն ամփոփում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասը և հետնախագահական շրջանի չորս տարիներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ նրա հայտարարությունները, ուղերձները, ելույթները, հոդվածները, հարցազրույցները:
Երրորդ նախագահի գրքի շնորհանդեսին մասնակցում էին Հայաաստանի հանրապետական կուսակցության անդամները, ԱԺ պատգամավորներ, մշակութային գործիչներ և քաղաքագետներ:
Շնորհանդեսին տեսակապով ելույթ ունեցան ՀՀ նախկին ԱԳՆ Էդուարդ Նալբանդյանը և Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը:
Գրքի տպաքանակի մի մասը կներկայացվի վաճառքի, որից ստացված հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան