
Այսօր` մարտի 8-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահի ներքնհարկում բացվեց ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի «Կինն իմ մուսան է» ցուցադրությունը:
Կանանց միջազգային օրվա առթիվ սրահում հավաքվել էին Վ. Աբրահամյանի խորհրդավոր կանայք. Ցուցադրվեցին նկարչի վրձնած կանանց դիմանկարները, նատյուրմորտներ: Վլադիմիր Աբրահամյանի ստեղծագործությունը հարուստ է կանանց կերպարներով, դրանք հիմնականում իրական կերպարներ են, բայց բոլորը բնորդուհիներ չեն, կան նաև երևակայական, հորինված կերպարներ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան