Երևանի քաղաքապետի
պաշտոնակատար Տարոն Մարգարյանին ներկայացվել են մի շարք ծրագրեր: Մասնավորապես`
2012 թ-ին նախատեսվող կանաչապատման աշխատանքների, ոռոգման ցանցերի անցկացման, ինչպես
նաև նախկինում ոռոգվող տարածքների ցանցի վերագործարկման մասով աշխատանքների վերաբերյալ
ֆինանսական գնահատական ու նախագիծ: Բնապահպանության
վարչության պետը քաղաքապետի պաշտոնակատարին է զեկուցել որ կանաչապատման նպատակով, ըստ
պահանջվող քանակի, 12 վարչական շրջաններին հատկացվել է բուսահող և խոտի սերմ: Ինչպես հաղորդում են քաղաքապետարանի
հասարակայնության հետ կապերի վարչությունից, հաշվի առնելով եղանակային պայմանները մի
շարք հատվածներում ընթացող ասֆալտապատման, ճաքալցման և բարեկարգման աշխատանքների վերջնակաժամկետ
է սահմանվել նոյեմբերի 30-ը ու հանձնարարվել է մեկ անգամ ևս գույքագրել այն տարածքները,
որտեղ վերանորոգման անհրաժեշտություն կա և հատուկ հսկողություն սահմանել, որպեսզի ասֆալտապատող
ընկերությունների կողմից աշխատանքները կատարվեն որակով և ավարտվեն սահմանված ժամկետում: