
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Երևանում հայտնվել է կարմրուկի դեմ պատվաստումային շարժական կետ:
Այն կգործի ամեն օր Ամիրյան 2 հասցեում՝ ժամը 17.00-19.00-ն:
Նշենք, որ այսօրվա դրությամբ Հայաստանում արդեն հաստատվել է կարմրուկի 43 դեպք: Քաղաքացիներից երկուսի վիճակը ծանր է: