
Մարտի 7-ին ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախույզները Գետիկ բնակավայրում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել նույն գյուղի 25-ամյա մի բնակչի:
Նրա խուզարկությամբ իրավապահները հայտնաբերել են մարիխուանայի նմանվող զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ: Երիտասարդը ներկայացվել է Սևանի քննչական բաժին:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: