ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի ՊԾ գումարտակի 1-ին վաշտի պարեկները մարտի 8-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու հրապարակում ծառայություն կատարելիս զենք-զինամթերք պահելու անմիջական ծագած կասկածանքի հիման վրա կանգնեցրել են «Նիսան» մակնիշի մեքենան, որի 20-ամյա վարորդը ձեռքի պայուսակի միջից ներկայացրել է 9 մմ տրամաչափի «EKOL» մոդելի թմբուկավոր ատրճանակ:
Հանգամանքները պարզվում են:
Հայտնաբերվածը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն: