Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում և Հայաստանի մի քանի այլ քաղաքներում մթնոլորտային օդի որակի մասին տվյալներ՝ գրանցված, համապատասխանաբար, մարտի 2-8-ը և փետրվարի 27-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում։
Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ մարտի 2-ին, 4-ին, 6-ին և 7-ին, Շենգավիթում՝ մարտի 6-ին և 7-ին, Նոր Նորքում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում՝ մարտի 6-8-ը, Նոր Նորքում՝ մարտի 2-ին և 8-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Արարատ, Գյումրի, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը փետրվարի 27-ից մարտի 5-ը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արարատում և Գյումրիում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Հրազդանում՝ փետրվարի 27-ից մարտի 1-ը, Վանաձորում՝ փետրվարի 27-ին և 28-ին, մարտի 2-ին, 3-ին և 5-ին։