![](https://armlur.am/wp-content/uploads/2023/03/335323128_6301951809836157_347345424370402302_n.jpg)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում դիտարկել է նաև Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի կառուցման ընթացքը։
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ նշված ճանապարհահատվածը նախատեսվում է երթևեկելի դարձնել ապրիլի 1-ից։ Առաջիկայում կսկսվեն ասֆալտապատման աշխատանքները։
Ճանապարհի կառուցման աշխատանքները կշարունակվեն, և ճանապարհն ամբողջովին՝ եռաշերտ ասֆալտապատված և ճանապարհային նշաններով կահավորված, կլինի ամռանը:
Նախարարը տեղում ծանոթացել է իրականացվող աշխատանքներին, զրուցել շինարարների հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ։