Արտասովոր իրարանցում Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանում. վարչական շրջանի ղեկավարի մարտի 8-ի անակնկալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

socialmedia.am-ը գրում է.

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Մարտի 8-ը արտասովոր ու «խառնաշփոթ» է ստեղծել վարչական շրջանի փողոցներից մեկում:Ըստ վարչական շրջանի բնակիչներից մեկի ահազանգի վարչական շրջանի Ղեկավար Արտակ Հովակիմյանի նախաձեռնությամբ՝ համայնքի աշխատակազմը գտել եւ այցելել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակվող ամենատարեց կնոջը, ով 104 տարեկան է և մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին:

Փորձեցինք այս տեղեկությունը անձամբ պարզել վարչական շրջանի ղեկավարից, որը ի պատասխան հայտնեց.

«Հայ կնոջը պետք է մեծարել, գնահատել եւ սիրել միշտ: Մեր կանանց ,մայրերի, քույրերի,
դստրերի դերն ու նշանակությունը պետք է գնահատենք ու փայփայենք ամեն վայրկյան ու նրանց օրը լցնենք դրական ակնթարթներով և պարգևելով գեղեցիկ տրամադրություն: Իսկ ինչ վերաբերում է Ձեր հարցին,
ապա,այո, 104 -ամյա կնոջը անձամբ իմ հանձնարարությամբ գնացել եւ շնորհավորել է իմ աշխատակազմ ու այստեղ որեւէ արտառոց բան չկա,քանի որ վարչական շրջանի բոլոր կանայք եղել եւ միշտ լինելու են գնահատված»:




Լրահոս