Պարզվում է, ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը Վրաստանում եղբայրներ ունի: Ինչպես հաղորդում է «Ռոսբալթ»-ը, Խորհրդային Միության առաջին եւ վերջին նախագահի հետ իր հարազատական կապի մասին է հայտարարել Վրաստանի Խիխադզիրի գյուղի բնակիչ Ալեքսի Ջաիանին: Նրա խոսքերով, իր հայր Սերգո Ջաիանին այդ մասին պատմել է միայն 80 տարեկան հասակում: «Տան պատին մշտապես կախված է եղել Գորբաչովի նկարը»,- հիշում է Ալեքսին, որին հարազատ հայրն ասել է, թե` «Նա իմ որդին է եւ քո եղբայրը»: Գորբաչովի մոր հետ Սերգոն ծանոթացել է Բաթումիում, որը այդ ժամանակ այնտեղ անցկացնում էր իր հանգիստը: Սիրավեպի ընթացքում էլ ծնվել է ապագա նախագահը: Գյուղում ասում են, որ Սերգոն գաղտնի նամակագրական կապ է ունեցել Գորբաչովի մոր հետ: Համագյուղացիները նաեւ պնդում են, որ Սերգոն եւ Միխայիլ Գորբաչովը շատ նման են: Իսկ Հայաստանում տարիներ շարունակ 3 մլն բնակիչները փնտրում էին Գորբաչովի հորը` «մի երկու խոսք» ասելու համար:
ՎՐԱՑԱՌՈՒՍ ՆԱԽԱԳԱՀԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ