ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բազմամարդ ցույցեր Վրաստանում. իրավիճակը լարված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանում ցույցերը շարունակվում են: Չնայած Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ «օտարերկրյա գործակալների» մասին աղմկահարույց օրենքը հետ է կանչվելու խորհրդարանից, սակայն Թբիլիսիում կրկին բազմամարդ հավաք է անցկացվել։

Ցուցարարները պահանջում են քվեարկությամբ չեղարկել առաջին ընթերցմամբ ընդունված օրենքը։

Ըստ այդմ,  արտասահմանյան ազդեցության գործակալներ են համարվում իրավաբանական անձինք և լրատվամիջոցներ, որոնց եկամտի ավելի քան 20 տոկոսն օտարերկրյա ֆինանսավորումն է ապահովում: Օտարերկրյա գործակալները պարտավոր են հայտարարագրել իրենց ֆինանսավորման աղբյուրը, պահանջը խախտելու դեպքում օրենքով սահմանված է մինչև 9500 դոլարի չափով տուգանք։ Նշենք, որ նախագծի հեղինակը «Ժողովրդի իշխանություն» շարժումն է, որը հայտնի է իր հակաարևմտյան հռետորաբանությամբ և հենց նրանք են նախաձեռնել  խորհրդարանում արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրենքի նախագիծը:

Մարտի 8-ին Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Թբիլիսիի կենտրոնում մարտի 7-8-ին տեղի ունեցած ցույցերի ժամանակ ձերբակալվել է 133 մարդ:  Մարտի 8-ին խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ակցիային մասնակցել է շուրջ 10 հազար մարդ: Մոտավորապես ժամը 22:00-ից իրավիճակը սրվել է: Ցուցարարները վերջնագիր են ներկայացրել իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությանը՝ պահանջելով հետ կանչել աղմկահարույց օրինագծերը և ազատ արձակել մարտի 7-ի ակցիայի ժամանակ ձերբակալվածներին:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս