Վրաստանի խորհրդարանը դեմ է քվեարկել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագծին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուրբաթ Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ երկրորդ ընթերցմամբ դեմ է քվեարկել «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծին, որը զանգվածային բողոքի ակցիաներ է առաջացրել Թբիլիսիում, գրում է РИА Новости-ն:

Խորհրդարանի կանոնակարգի համաձայն՝ առաջին ընթերցմամբ ընդունված օրինագիծը պաշտոնապես հետ կանչելու համար այն պետք է չընդունվի երկրորդ ընթերցմամբ ձայների մեծամասնության դեպքում։

«Երեսունհինգ պատգամավոր դեմ է քվեարկել, մեկը՝ կողմ, նիստը փակված է»,- ասել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել էր «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագծի առաջին տարբերակը։ Դրանից հետո Թբիլիսիում սկսվեցին զանգվածային բողոքի ցույցեր, որոնք ոստիկանները ցրեցին՝ օգտագործելով արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ մարտի 7-8-ին տեղի ունեցած ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել 133 մարդ։ Հինգշաբթի առավոտյան իշխանությունները հայտարարեցին, որ օրինագիծը հետ են կանչում խորհրդարանից։




Լրահոս