
Հայաստանում կիրառվել է Cytrox ընկերության կողմից ստեղծված Predator լրտեսող ծրագրերը, որը հնարավորություն է տալիս գաղտնալսել և տեղեկություն հավաքել որևէ անձի վերաբերյալ: ArmLur.am-ի հետ զրույցում տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը մանրամասնեց, որ այս ծրագրի թիրախում ընդդիմադիրներն են և լրատվամիջոցները.
«Google-ը նախորդ տարի զեկույց հրապարակեց և հաստատեց, որ ծրագրի պատվիրատուն հենց Հայաստանի իշխանություններն են, սա առաջին փաստագրված ապացույցն էր, որ մեզ մոտ լրտեսող ծրագրեր են կիրառվել»,-ասաց Մարտիրոսյանը:
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան