ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանի՝ կացարանի հրդեհի վարկածին քաղաքացիները չեն վստահում. հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գելափ» ինթերնեյշնլ ասոցիացիան հերթական հարցումն է իրականացրել: Հարցվածներին տրվել է այսպիսի հարց.

Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող: Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց դեպքի պատճառի վարկածը, ըստ որի սպան 5 լիտրանոց բենզինի տարայով փորձել է վառել վառարանը, ինչի հետևանքով տեղի է ունեցել հրդեհը: Որքանո՞վ եք վստահում ՆիկոլՓաշինյանի կողմից առաջ քաշած պաշտոնական վարկածին.

Այսպիսով, հարցվածների 6.5 տոկոսը պատասխանել է, թե լիովին վստահում է Փաշինյանի վարկածին, 12.3 տոկոսը նշել է, թե ավելի շուտ վստահում է, 18.8 տոկոսը հայտարարել է, թե ավելի շուտ չի վստահում, 51.7 տոկոսը նշել է, թե ընդհանրապես չի վստահում, իսկ 10.6 տոկոսն էլ դժվարացել է պատասխանել հարցին:

Խոսքը 2023 թվականի հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զինվորական կացարանում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին է, երբ 15 զինվոր զոհվեց, 3-ը ծանր վիճակում տեղափոխվեց հիվանդանոց: Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց դեպքի պատճառի վարկածը:

Հատկանշական է, որ զոհված զինծառայողների ծնողները ևս չեն հավատում պաշտոնական վարկածին, նրանք սեփական հետաքննություն են սկսել:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս