Այսօր Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար, ավտոբուսը շրջվել է ձորը: Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, թե նախնական տվյալներով կա 21 տուժած։
Shamshyan.com-ն էլ հայտնում է, որ ավտոբուսը դպրոցականներն է տեղափոխել և դեռևս անհայտ հանգամանքներում է դուրս եկել երթևեկելի գոտուց և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել գետում։
Վթարի հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ, այդ թվում՝ դպրոցում աշխատող 9 ուսուցիչներ, 2 մաքրուհիներ և աշակերտներ։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտնել է, որ կան տասնյակից ավելի վիրավորներ: Այս պահին հայտնի է մեկ կնոջ մահվան մասին:
Իսկ Օխտար համայնքի ղեկավար Արտաշես Համբարձոիմյանը հայտնել է, որ Սյունիքի մարզի Օխտար բնակավայրի միջնակարգ դպրոցի աշխատակիցներն ու աշակերտները ավտոբուսով տուն էին գնում: Նրանց վերջնակետը պետք է լիներ Կապան քաղաքը:
Կապանի ԲԿ են հոսպիտալացվել թվով 24 տուժած (դպրոցի 9 աշխատակից և 15 աշակերտ): Հիվանդանոցում արձանագրվել է ուսուցիչ Թ․ Դ․-ի (ծնված 1970 թ․) մահը։
Մանրամասները՝ տեսանյութում