
ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Instagram-ում արդեն 100 միլիոն հետևորդ ունի: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Մբապեն դարձել է 30-րդ մարդն ու 6-րդ մարզիկը, ով հասել է այս նշակետին:
Մարզիկներից Մբապեից առաջ են ֆուտբոլիստներ Կրիշտիանու Ռոնալդուն (556 մլն), Լիոնել Մեսսին (437 մլն) և Նեյմարը (205 մլն), հնդիկ կրիկետիստ Վիրատ Կոհլիին (239 մլն), բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը (147 մլն)։