ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լիցքավորիչները կիդենտիֆիկացնեն մեքենաները և ավտոմատ կերպով կմիանա մեքենաների լիցքավորումը. Team–ի նորարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մեկնարկեց տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական Դիջիթեք ցուցահանդեսը։ Team ընկերությունը ցուցահանդեսին ներկայացել էր ընկերությունների խմբով, որում ներառված էին Team Telecom Armenia, Team Pay, Team Solutions, Team Systems ու buy.am ընկերությունները: Ընկերությունները մինչև մարտի 12-ը ինտերակտիվ ձևով այցելուներին ներկայացնելու են իրենց նոր ծառայություններն ու պրոդուկտները, իսկ HR անկյունում՝ Թիմում աշխատանքի հնարավորությունները։

Ներկայացնելով ընկերություններից յուրաքանչյուրի գործունեության ոլորտն ու գրանցած հաջողությունները՝ Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը առանձնացրեց ու կարևորեց Team Systems ընկերության Team Energy նախագիծը, որը էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանց է կառուցում ՀՀ ամբողջ տարածքում՝ խրախուսելով էլեկտրամոբիլների տարածումն ու օգտագործումը։

«Որպես նորարարություն ներկայացրել ենք էլեկտրական մեքենաների մարտկոցների լիցքավորումը, որտեղ մենք յուրովի մոտեցում ենք ունեցել: Նոր տեխնոլոգիաների կիրառմամբ լիցքավորիչները կիդենտիֆիկացնեն մեքենաները եւ ավտոմատ կերպով կմիանա մեքենաների լիցքավորումը: Սա առաջին անգամ է լինելու Հայաստանում, կտեղադրվեն 20-ից ավելի բարձր թողունակությամբ լիցքավորող սարքավորումներ (fast charger), որպեսզի ցանկացած մեքենա 40 րոպեում կարողանա լիցքավորվել: Նաեւ 50-ից ավելի սովորական 220 վոլտային լիցքավորող սարքեր կտեղադրվեն»,-ասաց Եսայանը:

Հայկ Եսայանը մանրամասնեց, որ իրենց ներկայացրած բոլոր լուծումները տեղական են:

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս