Արտադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների շաբաթական ծանրաբեռնվածությունը 1 դրույքաչափի համար (անկախ կազմակերպաիրավական կարգավիճակից) կլինի միասնական և կունենա պետության կողմից կազմակերպական և ֆինանսական հստակ հիմքեր։ Այս մասին նախագիծ է ընդունել ՀՀ կառավարությունը:
Կառավարությունը հիմնավորում է, թե քիչ չեն դեպքերը, որ որոշ համայնքային արտադպրոցական ուսումնական հաստատություններում մանկավարժական աշխատողները վարձատրվում են ոչ թե շաբաթական, այլ խմբերի կամ երեխաների քանակի հիմքով։
Վիճակագրության համաձայն՝ 2021/2022 ուսումնական տարում հանրապետությունում գործել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և մանկապատանեկան ստեղծագործական 240 դպրոց և կենտրոն, որոնցից 50-ը ք. Երևանում, իսկ մնացած 190-ը՝ ՀՀ մարզերում: Արտադպրոցական ուսումնական հաստատություններում մանկավարժական աշխատողների շաբաթական ծանրաբեռնվածության համար անհրաժեշտ է ապահովել մեկ միասնական մոտեցում:
Ն.Հ.