«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են կասկածելի զանգվածներ և արգելված իրեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից պահվող թմրանյութերի և արգելված իրերի հայտնաբերման
նպատակով 2023 թվականի մարտի 10-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության
ապահովման, ինչպես նաև Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ, անվտանգության
ապահովման, հատուկ նշանակության բաժինների ծառայողները, իրացնելով նույն հիմնարկում ստացված օպերատիվ
տվյալները, խուզարկություններ են իրականացրել հիմնարկի մասնաշենքերից մեկի խցերում:

Խուզարկությունների արդյունքում խցերից մեկում հայտնաբերվել է 3 փաթեթ՝ ամրացված պոլիմերային տարայի
կափարիչի ներսի հատվածին: Փաթեթներից երկուսում առկա է եղել ընդհանուր 0.55 գրամ քաշով հերոին տեսակի
թմրանյութին նմանվող զանգված, իսկ երրորդ փաթեթում՝ 0.66 գրամ քաշով մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին
նմանվող զանգված:

Բացի այդ՝ նույն խցից հայտնաբերվել են 3 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 4 լիցքավորիչ՝ իրենց լարերով, wi-
fi սարք, 2 ականջակալ, 4 բաժանորդային քարտ, 36 հատ ինքնաշեն խաղաքարտ, ինչպես նաև ապակյա լամպ՝
թմրանյութին նմանվող ծխեցված հետքերով:

Քրեակատարողական ծառայողները մյուս խցերից ևս հայտնաբերել են մեծ թվով արգելված իրեր՝ 2 բջջային հեռախոս,
5 ականջակալ, բջջային հեռախոսի 2 լիցքավորիչ՝ իրենց լարերով, 2 wi-fi սարք, 3 լիցքավորման լար, ինչպես նաև
պոլիմերային տարա և ապակյա 2 լամպ՝ թմրանյութի օգտագործման հետքերով, հեղուկով լցված 3 ներարկիչ, 2 ասեղ,
2 դանակ:




Լրահոս