
Մարտի 7-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի քրեական հետախույզները Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանում հայտնաբերել և ձերբակալել են 47-ամյա մի տղամարդու։ Նրա մեքենայում 8 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված կար՝ լցված տարբեր փաթեթներում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։