
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել չորրորդ հարկի պատուհանից ընկած երկու տարեկան երեխայի կյանքը:
Այս մասին տեղեկացնում է ԲԿ-ն։
Վերակենդանացման բաժանմունքից փոքրիկն այսօր տեղափոխվել է վնասվածքաբանության բաժանմունք, նրա մոտ նկատվում է դրական դինամիկա, վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Երեխան ծանր վիճակում բուժկենտրոն էր ընդունվել վերջույթների, կրծքավանդակի, կոնքի վնասվածքներով: Շարունակում է մնալ բժիշկների խիստ հսկողության տակ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 8-ին։ Հիվանդանոցում երեխայի մայրը ոստիկաններին հայտնել էր, որ նույն օրը ժամը 14:00-ի սահմանում, իր 2-ամյա որդին, անզգուշաբար ցած էր ընկել 4-րդ հարկի ննջասենյակի պատուհանից։