Փոխքաղաքապետը թերևս կկալանավորվի. ցուցմունքներ չի տալիս. բացառիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին: Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, և ևս 11 անձ ձերբակալվել է:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ձերբակալվածները, որոնք տարբեր հիվանդանոցների աշխատակիցներ են, նախաքննական մարմնի համար անհրաժեշտ ցուցմունքներ արդեն տվել են և նրանց հերթով ազատ են արձակելու:

ArmLur.am-ին հայտնի դարձավ նաև, որ Երևանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը և «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Բ. Շ.-ն քավոր-սանիկական հարաբերություններ ունեն և ցուցմունք չեն տվել ՀՀ առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի դեմ: Նրանք, ամենայն հավանականությամբ, կկալանավորվեն նախնական երկու ամսով:

ՔՆար Մանուկյան




Լրահոս