Սուրեն Պապիկյանը շարունակել է առանձնազրույցները սպաների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակել է առանձնազրույցները ՊՆ N
զորամասի սպայակազմի հետ:

Առանձնազրույցների ընթացքում նախարարն անդրադարձել է ԶՈւ մարտունակության բարձրացմանն ու
կարգապահության ամրապնդմանն ուղղված աշխատանքներին, ինչպես նաև սպաների ծառայությանն առնչվող մի շարք հարցերի:

Սուրեն Պապիկյանը սպաների հետ զրուցել է նաև նրանց սոցիալ-կենցաղային պայմանների շուրջ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, որ արվում է հնարավորը՝ սպաների ծառայության
արդյունավետությունն ու որակը բարձրացնելու և նրանց սոցիալական ապահովության ուղղությամբ մի շարք ծրագրեր իրականացնելու համար։




Լրահոս