ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ միայն պրոդուկտ, այլ նաև բրենդի արժեքներ. A Space-ը ԴիջիԹեք-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Ամերիաբանկը ներկայանում է Digitec-ում վերջինիս պատմության մեջ երբևէ եղած ամենամեծ տաղավարով։ A Space-ը ներկայանում է գեղեցիկ, վառ ու ոգեշնչող ֆինթեք միջավայրով, թեմատիկ հատվածներով և հագեցած ծրագրով։ Այս ամենից զատ Ամերիաբանկ-ի տաղավարում ձեզ սպասվում են խաղարկություններ, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրեր, հետաքրքիր խոսնակներ և բազում այլ անակնկալներ՝ հիմքում ունենալով մարդու կյանքը բարելավելու տեսլականը։

Մեկ այլ հնարավորություն ևս։ Ամերիաբանկի տաղավարը կհետաքրքրի նաև հիփոթեքով բնակարան գնել ցանկացողներին։ Բանն այն է, որ այցելուները կարող են գալ տաղավար, ծանոթանալ բնակարան ձեռք բերելու հնարավորություններին և անգամ ձևակերպել գործարք հենց տեղում։

MyArmenia հավելվածի օգտատերերին Ամերիաբանկի տաղավարում ևս անակնկալ է սպասվում։ Օգտատերերը կարող են մասնակցել iPhone 14 Pro Max սմարթֆոնի խաղարկությանը։ Իսկ դրա համար ընդամենն անհրաժեշտ է թողնել տվյալներն Ամերիաբանկի տաղավարում և մարտի 3-ից 25-ը ներառյալ կատարել առնվազն մեկ գործարք հավելվածով։


Atalks հավելված, հայտնի հաղորդավարներ, անակնկալներ լուսանկարվեր սիրողների համար։ Այս ամենի մասնակիցը կարող եք լինել նաև դուք՝ այցելելով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղակայված Ամերիաբանկի տաղավարը։




Լրահոս