10 մարզիկ կներկայացնի Հայաստանը ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը հանդես կգա 10 մարզիկով: Այս մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից:

Հաբեթնակ Կուրղինյանը հավաքականի կազմում ընդգրկել է 57 կգ Էդիկ Հարությունյանին, 61 կգ Մեժլում Մեժլումյանին, 65 կգ Տիգրան Ղազարյանին, 70 կգ Հայկ Պապիկյանին, 74 կգ Մենուա Յարիբեկյանին, 79 կգ Նարեկ Գրիգորյանին, 86 կգ Կնյազ Իբոյանին, 92 կգ Սերգեյ Սարգսյանին, 97 կգ Խաչատուր Խաչատրյանին, 125 կգ Մարտին Սիմոնյանին:

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը կկայանա Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում` մարտի 13-19-ը:




Լրահոս