Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականը մարտի16-27-ը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում կայանալիք աշխարհի առաջնությանը կմասնակցի 6 մարզիկով:
Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ աշխարհի առաջնությանը կմասնակցեն` 48 կգ Գայանե Տեր-Բարսեղյանը, 50 կգ Անուշ Գրիգորյանը, 54 կգ Եկատերինա Սիչևան, 60 կգ Էլիդա Քոչարյանը, 63 կգ Սոնա Հարությունյանը և 70 Անի Հովսեփյանը:
Ընտրանին մրցավայր կմեկնի մարտի 13-ին: Աշխարհի առաջնությունը վարկանիշային չէ Փարիզի 33-րդ Օլիմպիական խաղերի համար: