ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ Երևանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը կալանավորվեց։
Հիշեցնենք, որ ArmLur.am֊ը հայտնել էր, որ իրավապահները տեղեկություններ ունեն, որ Թորոսյանը ամեն ինչ անում է, որ Սիմոնյանին կալանքի չտանեն եւ դեռ ավելին ՝ նա Սիմոնյանին խոսք է տվել, որ կալանքի չեն տանի․․․ բայց․․․:
ArmLur.am-ը նաև հայտնել էր, որ այս գործով կալանավորվել են երկու հոգի «Մեդլայն» կլինիկայի տնօրեն Բ.Շ-ն, իսկ ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն ենթարկվեց տնային կալանքի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվածները, որոնք տարբեր հիվանդանոցների աշխատակիցներ են, նախաքննական մարմնի համար անհրաժեշտ ցուցմունքներ արդեն տվել են և նրանց հերթով ազատ են արձակելու:
ArmLur.am-ին հայտնի դարձավ նաև, որ Երևանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը և «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Բ. Շ.-ն քավոր-սանիկական հարաբերություններ ունեն և ցուցմունք չեն տվել ՀՀ առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի դեմ:
Քնար Մանուկյան