
Հոկտեմբերի 31-ին, ժամը 17.20-ին, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս և հայտնել, որ Հրազդան հյուրանոցի մոտ զենք է թողնում:Մեկնած օպերատիվ խումբը Հրազդան հյուրանոցից դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհի աջ կողային հատվածում` ծառի տակ, հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ եղել է որսորդական հրացանի խզակոթ և փող, ձեռքի նռնակ` պայթուցիչով, 7,62 մմ տրամաչափիչ 20, 5,45 մմ տրամաչափի 143 և լուսաազդանշանային 24 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: