
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Տիգրան Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության տնօրենը, նույն ընկերության սեփականատեր Արմեն Վահանի Բաղդասարյանի կազմակերպմամբ և ղեկավարմամբ, «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության սնանկության ընթացքում կատարել է անօրինական գործողություններ՝ թաքցրել է գույքի, դրա չափի մասին տեղեկությունները, ինչպես նաև՝ «Սնանկության մասին» օրենքով սահմանված կարգով չարամտորեն խուսափել է սնանկության կառավարչին հայտարարագիր ներկայացնելուց՝ պարտատիրոջը պատճառելով խոշոր չափի վնաս: