
Առաջիկա 3-4 տարիներին կշահագործվի նոր քրեակատարողական հիմնարկ։ Դրանից հետո երկրում կփակեն միանգամից չորս ՔԿՀ-ներ։ Այս մասին Ազգային ժողովում, պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022թ. (2021-2026թթ.) ծրագրի ընթացքի եւ իրականացման արդյունքների մասին» հաշվետվության քննարկման ժամանակ, մարտի 13-ին ասել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: