438 հազար դրամի կենցաղային ապրանքներ. Արմավիրի մարզպետարանի գնումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզպետարանը Ա/Ձ ՔՐԻՍՏԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ-ից մեկ անձի գնման սկզբունքով 438 հազար դրամի կենցաղային ապրանքներ է ձեռք բերել:

ArmLur.am-ը տեղեկացավ, թե այդ գումարով Արմավիրի մարզեպատանն այդ գումարով ինչ է ձեռք բերել: Օրինակ, ձեռք է բերվել 6 հատ 1000 դրամանոց գոգաթիակ՝ աղբը հավաքելու համար, 50 հատ 600 դրամանոց կահույքի փայլեցման միջոց, 24 հատ մաքրող մածուկներ, 20 հատ լվացքի փոշի:

Այդքանով սակայն կենցաղային ապրանքների ձեռքբերման ցանկը չի սպառվում: Արմավիրի մարզպետարանը ձեռք է բերել նաև 3 հատ հատակ մաքրելու ձող, 30 հատ զուգարանների մաքրման նյութեր, 72 հատ ախտահանող հեղուկ, 60 հատ օճառ, հեղուկ և այլն:

Կրկին մեկ անձից գնման ընթացակարգով մարզպետարանը ԷԼՖՐԻԴԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ-ից : Այդ գումարով մարզպետարանը 2 ծաղկեպսակ է գնել՝ յուրաքանչյուրը 20 հազար դրամ արժողությամբ:

Ն.Հ.




Լրահոս