
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 800 հազար դրամի ներկայացուցչական ծառայություններ է կատարել ու պարենային ապրանքներ ձեռք բերել «Օնլայն սուպերմարկետ» ՍՊԸ-ից՝ մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով:
ArmLur.am-ը տեղեկացավ, թե ինչ է ձեռք բերել նախարարությունն այդ գումարով:
Այսպիսով, ձեռք է բերվել Ախթամար և Նաիրի կոնյակներ, ջուր, տարբեր տեսակի սուրճեր, թեյ, շոկոլադե կոնֆետների հավաքածու, շաքարավազ, հանքային ջուր և չրերի հավաքածու:
Տեղեկացանք, որ Նաիրի կոնյակն արժեցել է 35 հազար 250 դրամով, Ախթամար կոնյակը՝ 12450 դրամով: Շոկոլադե կոնֆետների հավաքածուն արժեցել է 5800 դրամ, չրերի հավաքածուն էլ՝ 5500 դրամ: