ՖՈՏՈ. Նորաբաց «Հայկական ավիաուղիներ»-ը կատարեց իր առաջին թռիչքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օրերս տեղի ունեցավ «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերության բացման պաշտոնական արարողությունը, որի շրջանակներում կայացավ նաև ավիաընկերության առաջին չվերթը դեպի Մոսկվա։

Ավիաընկերության հիմնադիր-տնօրեն՝ Արարատ Սարգսյանը մեծ խանդավառությամբ էր դիմավորում հյուրերին և ավիացիոն գործըկերներին, որոնք հիմնականում ՌԴ-ից էին, ի դեպ ինքնաթիռի անձնակազմի մեծ մասը նույնպես ռուս մասնագետներ էին։

Խոսելով ինքնաթիռային պարկի և առաջիկա նոր չվացուցակի մասին, Արարատ Սարգսյանը նշեց նաև, որ այս տարի սպասվում է պարկը համալրել 5 նոր ինքնաթիռներով, հիմնականում Ա321 ինքնաթիռներով, իսկ չվերթների մասով նախատեսվում է ՌԴ-ից բացի, առաջիկայում բացել նաև նոր ուղղություններ՝ Բեյրութ, Թել-Ավիվ, Մալդիվներ և Կանադա։
Բացման արարողության ժամանակ, ավիաընկերության կողմից հատուկ ուշադրության արժանացավ նաև Երևան-Մոսկվա չվերթի առաջին տոմս գնող ուղևորը, որը չափազանց տպավորված էր տոմսերի շուկայականից ցածր գներով և սպասարկման որակով։

«Հայկական ավիաուղիներ»-ը հավակնում է դառնալ առաջատարներից մեկը՝ հայկական ավիացիոն ուղևորափոխադրումների ոլորտում։




Լրահոս