Մարտի 12-ին Պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով նրանց նկատմամբ բռնություն գործադրելու անմիջականորեն ծագած կասկածով ձերբակալվել էր ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Ոստիկանությունն այսօր տեսանյութ և կից հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Գևորգ Պետրոսյանը չի ենթարկվել պարեկների պահանջին, անկանոն վարել է մեքենան, հնչեցրել է սպառնալիքներ և դիմել փախուստի:
ArmLur.am-ի հետ զրույցում Գևորգ Պետրոսյանը իր ձերբակալությունը քաղաքական հետապնդում է համարել։
Ավելին՝ մեզ հետ զրույցում նա նշեց, որ իրավական գործընթաց է սկսելու դեպքի առնչությամբ:
Մեզ հետ զրույցում Գեւորգ Պետրոսյանը պարեկների կողմից իր ձերբակալության դեպքից մանրամասներ է պատմել։
Քրիստինա Մուշեղյան