
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական
կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին և նրա
գլխավորած պատվիրակությանը:
Նիկոլ Փաշինյանը և Անդերս Ֆոգ Ռասմուսենը ջերմությամբ են հիշել ս.թ. փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ունեցած հանդիպումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ: Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր, երկուստեք կարևորվել են այդ ուղղությամբ շարունակական ջանքերը: