
ԷկոԼուր հասարակական կազմակերպությունը և “Չենք լռելու” երիտասարդական նախաձեռնությունն այսօր համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ մասնավորապես նշված է, որ իրենք հակված են ընդունել Թռչկանի ջրվեժի մատույցներում հէկ կառուցող ,Ռոբշինե ՍՊԸ-ի` աշխատանքների կասեցման և տեխնիկայի դուրսբերման մասին հայտարարությունը որպես ոչ այլ ինչ, քան հասարակության ուշադրությունը շեղելու միջոց:”Անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ այդ ՍՊԸ-ի հայտարարությունները որևէ իրավական ուժ չունեն այն պարագայում, երբ բնապահպանության նախարարի կողմից տրված ջրօգտագործման թույլտվությունը և բնապահպանական փորձաքննության դրական եզրակցությունը մնում են ուժի մեջ: Այդ երկու փաստաթղթերն էլ անօրինական են, քանի որ Թռչկանի ջրվեժը ՀՀ կառավարության 2008թ. օգոստոսի 14-ի թիվ 967 որոշման համաձայն ներառված է բնության ջրագրական հուշարձանների ցանկում: Ավելին` “Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին” ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանըե,- նշված է հայտարարության մեջ: ԷկոԼուրե-ն ու Չենք լռելոե-ն հայտարարում են, որ Թռչկանի հաշվին փող աշխատել պատրաստվող Ռոբշին ՍՊԸ-ն ցանկացած պահի կարող է հրաժարվել իր, այսպես կոչված, բարի կամքի դրսևորումից: