Չարենցավանի բնակչի խուզարկությամբ հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Կոտայքի բաժնի և Աբովյանի քննչական բաժնի ծառայողները նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական համալիր միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացել, որ Չարենցավանի 36-ամյա մի բնակիչ ապօրինի ձեռք բերել և պահում է զենք-զինամթերք:

Մարտի 12-ին 36-ամյա տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժին: Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվեց պահունակում 9 մմ տրամաչափի չորս փամփուշտով ատրճանակ:

Տղամարդը ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին։ Քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն է կատարվել նրա բնակության վայրում: Հայտնաբերվել են ինքնաձիգի պահեստատուփ` 16 փամփուշտով, և ինքնաձիգի խզակոթ: Նրա ավտոտնակից նույնպես հայտնաբերվել է զինամթերք:

Հանգամանքները պարզվում են:




Լրահոս