Մարտի 11-ին «Եղեգնաձոր» հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ թևի և թիկունքի շրջանում ծակած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել Վարդան Վարդանյանը:
Հիվանդանոցի ահազանգով ոստիկանները շտապել են դեպքի վայր ու պարզել, որ «Աղավնաձորի շուկա» կոչվող տարածքի դիմացի հատվածում վիճաբանության ժամանակ Վ.Վարդանյանին սուր կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է պատճառել ոմն Գեղամը:
Հանգամանքները պարզվում են:
Քնար Մանուկյան