Վարժական հավաքներից խուսափելու հետեւանքները. հերթական մեղադրանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վարոս Շահմուրադյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա հաշվառված լինելով ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Երևանի թիվ 2 ստորաբաժանումում որպես պահեստազորային, հրաժարվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թ. մարտի 10-ի որոշմամբ հայտարարված վարժական հավաքներին մասնակցելուց, ը՝ 2022 թվականի մայիսի 10-ին, չի ներկայացել տարածքային ստորաբաժանում խախտելով «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջները, խուսափել է 2022 թվականի մայիսի 10-ից մինչև մայիսի 19-ը անցկացվող վարժական հավաքներից՝ այդ ծառայությունից ազատվելու՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում:

Քնար Մանուկյան




Լրահոս