
ԱԺ նախագահի որոշմամբ՝ ՔՊ խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մինասյանը եւ Լենա Նազարյանը մարտի 15-17-ը կգործուղվեն Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն):
ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատգամավորները Սանկտ Պետերբուրգում կմասնակցեն ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի 20-րդ նիստի աշխատանքներին:
Պատգամավորների գործուղման հետ կապված օրապահիկի եւ ճանապարհածախսի վճարումը կկատարվի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին, իակ գիշերավարձի վճարումը կատարում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը: