
Առաջին անգամ գրեփլինգի պատմության մեջ Հայաստանը ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում:
Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է Հայաստանի ներկայացուցիչ Մայիս Ներսեսյանը՝ 62 կգ քաշային կարգի եզրափակչում համառ պայքարի արդյունքում նա հաղթել է աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն Իսրայելի ներկայացուցչին:
Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Բուխարեստում: Հայաստանը ներկայացնում են նաև՝
Ռազմիկ Միսակյանը-62կգ,
Արսեն Ալեքսանյանը-66կգ,
Ասլան Պողոսյանը-66կգ,
Սուրեն Խուրդայանը-71կգ,
Տարոն Գրիգորյանը-71 կգ: