ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ն այս պահին կուսակցության գրասենյակում վարչության նիստ է անում: Ասուլիսից հետո Նիկոլ Փաշինյանը ևս շտապել է այնտեղ:
Մեր տեղեկություններով՝ նիստին քննարկվելու են Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, ՔՊ-ականները քննարկելու են Հայաստանի ու Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումները: Քննարկվելու է նաև պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանի շուրջ ստեղծված իրավիճակը:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում:
Քրիստինա Մուշեղյան