Նոր հրթիռներ և մարտական դրոններ են ստացվել Իրանի ԶՈՒ էլիտար ստորաբաժանումների՝ իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի նավերի սպառազինության մեջ: Այս մասին երեքշաբթի հայտնել Է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատար Ալի Ռզա Թանգսիրին։
Իրանական մոտորանավակները կարող են ժամում 70-90 հանգույց արագություն զարգացնել և հրթիռներ արձակել ժամում մինչև 60 հանգույց արագությամբ: Նրանք զինված են 120 կմ հեռահարությամբ հրթիռներով, իսկ ապագայում կարող են փոխարինվել հրթիռներով, որոնք մինչև 140 կմ հեռահարություն ունեն: