Բրյուսելյան հարթակի հիման վրա ընդունված հայտարարությունները հիմք են հանդիսանում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ։
ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ Ալիեւն ասել է, որ «խաղաղության պայմանագրի ստորագրման նախաձեռնողը Ադրբեջանն է, եւ այդ նպատակով Ադրբեջանի կողմից առաջ են քաշվել 5 սկզբունքներ»։ Նրա խոսքով՝ այժմ կողմերի միջեւ շարունակվում են շփումները խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ։ Նա եւս մեկ անգամ հայտնել է Ադրբեջանի հավատարմությունը Շառլ Միշելի նախաձեռնությամբ սկսված Բրյուսելյան օրակարգին։
Օգտվելով առիթից՝ Ալիեւը եւս մեկ անգամ հնչեցրել է Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու անօրինական պահանջը։