ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Ներքին գործերի նախարարության կանոնադրությունը:
Ներքին գործերի նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչությունը,
ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչությունը,
աղետների և արտակարգ այլ իրավիճակների կառավարման վարչությունը,
ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը,
իրավաբանական վարչությունը,
հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչությունը,
փորձաքրեագիտական վարչությունը:
Նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունը,
միջազգային համագործակցության վարչությունը,
հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունը,
ֆինանսաբյուջետային վարչությունը,
տնտեսական վարչությունը,
փաստաթղթաշրջանառության ապահովման վարչությունը,
տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի վարչությունը,
զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության վարչությունը:
Կանոնադրության հաստատումից հետո Ներքին գործերի նախարարությունը ձեռնամուխ է լինելու հաստիքների թվի հաստատմանն ու ստորաբաժանումների կադրային համալրմանը։
Ներքին գործերի նախարարի հրամանով հաստատվել են նաև ոստիկանության, փրկարար և միգրացիայի և քաղաքացիության ծառայությունների կանոնադրությունները։