
Արցախի Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել: Այդ մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Միջադեպի փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։